Լուսագյուղի՝ նախորդ տարի փլուզված կամուրջի փոխարեն նորն է կառուցվում
12 մետր լայնությամբ, 10 մետր բարձրությամբ Լուսագյուղում նոր կամուրջ է կառուցվում՝ դեռ նախորդ տարվանից գերբեռնվածության պատճառով փլուզվածի փոխարեն: Կամուրջը նոր նախագծմամբ կառուցվել է ավելի լայն՝ ընդլայնվելով մոտ 2 մետր:
Նոր կամուրջը կառուցվում է Մ3 միջպետական ճանապարհին, նախորդը նորոգման ենթակա չէր:
Կամուրջի շինարարության համար կառավարությունը հրատապ որոշում էր ընդունել, 133 միլիոն դրամ հատկացրել շինարարության համար: Կամուրջը կարող է դիմանալ միաժամանակ 80 տոննա ծանրության:
Մանրամասները՝ ՀՀ կառավարության լրատվական ծառայության տեսանյութում:
Կարծիքներ