ԱՀ պետնախարարը մանրամասներ է հայտնել Ստեփանակերտում և Երևանում սպասվող համաժամանակյա հավաքների մեկնարկից
Ինչպես հայտնի է՝ այսօր՝ ժամը 20:00-ին, տեղի է ունենալու համաժամանակյա հավաք Ստեփանակերտի «Վերածննդի» և Երևանի «Ազատության» հրապարակներում:
ԱՀ պետնախարար Գուրգեն Ներսիսյանը «Ֆեյսբուք»-ի իկր էջում հայտնում է, որ հավաքը բացվելու է Երևանի «Ազատության» հրապարակից՝ Արցախի թեմի առաջնորդ Վրթանես Եպիսկոպոս Աբրահամյանի պատգամաց խոսքով և ապաշխարհության աղոթքով:
«Մեկ անգամ ևս կոչ եմ անում բոլորին մասնակցել հավաքին, որպեսզի համաժողովրդական շարժման ու հայ ժողովրդի անունից համոզիչ մեր պահանջն ուղղենք Հայաստանի Հանրապետության իշխանություններին ու համայն հայությանը:
Մեր միասնականությունն ու ազգային զարթոնքը լինելու է»,-նշել է նախարարը:
Կարծիքներ