Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը կազատազրկվի
Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը կազատազրկվի: Որոշումը հրապարակել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ մասնակի բավարարելով Պրոբացիայի ծառայության միջնորդությունը:
Առուշանյանի նկատմամբ 2022 թվականին դատավճռով նշանակված պատիժը ՏԻՄ ղեկավար պաշտոններ զբաղեցնելու իրավունքից 5 տարի ժամկետով զրկելը դատարանը փոխարինեց 1 տարի 8 ամիս 3 օր ազատազրկմամբ:
Դատարանը դեռ 2 տարի առաջ 2022 թվականին Առուշանյանին 3 տարբեր արարքների համար դատապարտել էր 3 տարբեր պատիժների: Ըստ որի՝ նա տուգանվել է 700 հազար դրամով, պետք է անցնի 1.5 տարի փորձաշրջան, նաև 5 տարի չի կարող զբաղեցնել համայնքային պաշտոններ։ Դատական ակտը օրինական ուժ է ստացել շաբաթներ առաջ:
Պրոբացիայի ծառայությունը դիմել էր դատարան այն բանից հետո, երբ Առուշանյանը չէր կատարել դատական ակտի պահանջներից մեկը՝ վճռով զրկված լինելով որպես պատիժ նշանակված տեղական ինքնակառավարման մարմիններում ղեկավար պաշտոն զբաղեցնելու իրավունքից շարունակում է զբաղեցնել համայնքապետի պաշտոնը:
Կարծիքներ