Կառավարության որոշմամբ Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի կառուցապատմանը կհատկացվի շուրջ 474.3 մլրդ դրամ

Կառավարության որոշմամբ Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի կառուցապատմանը կհատկացվի շուրջ 474.3 մլրդ դրամ

Կառավարության որոշմամբ՝ առաջնահերթություն է սահմանվել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի շրջանակում Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի (այդ թվում՝ Բարգուշատի թունելի) կառուցման ներդրումային ծրագրի իրականացումը:

Էկոնոմիկայի նախարարությունից հայտնում են, որ ներդրման չափը՝ շուրջ 474.3 մլրդ ՀՀ դրամ։

Այն հնարավորություն կտա արդիականացնել Իրանին կապող ճանապարհահատվածը, մեծացնել հետաքրքրությունը Հայաստանի տարածքով տարանցիկ երթևեկության նկատմամբ, ապահովել ՀՀ հարավային շրջանների անվտանգությունը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում