Անգլիայի ֆուտբոլի առաջնություն․ Արսենալը 3։1 հաշվով հաղթեց Տոտենհեմին

Անգլիայի ֆուտբոլի առաջնություն․ Արսենալը 3։1 հաշվով հաղթեց Տոտենհեմին

Անգլիայի ֆուտբոլի առաջնության 6-րդ տուրում միմյանց դեմ մրցեցին Լոնդոնի երկու թիմերը`«Արսենալ»-ը և «Տոտենհեմ»-ը:

«Արսենալ»-ի ֆուտբոլիստներին հաջողվեց երեք գնդակ ուղարկել մրցակցի դարպասը` սեփականն ընդունելով միայն մեկը: «Արսենալ»-ի կազմում աչքի ընկան Սմիթը, Օբամեյանգը և Սական: «Տոտենհեմ»-ի հեղինակության գոլը խփեց Սոն:

Այս հաղթանակից հետո «Արսենալ»-ը 4 հորիզոնականով բարելավեց իր դիրքը և այժմ 10-րդն է` հավաքած 9 միավորով: Նույնքան միավոր ունի նաև «Տոտենհեմ»-ը: Պրեմիեր լիգայի առաջատարը 14 միավորով «Լիվերպուլ»-ն է:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում