Երևանում 21-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտնին. տուժածը հոսպիտալացվել է

Երևանում 21-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտնին. տուժածը հոսպիտալացվել է

Այսօր՝ հուլիսի 15-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:30-ի սահմաններում Երևանի բնակիչ 21-ամյա Վարդան Վ.-ն իր վարած Kia մակնիշի ավտոմեքենայով, Վաղարշյան փողոցում, վրաերթի է ենթարկել հետիոտն, 25-ամյա Նարե Ղ.-ին:

Այս մասին գրում է shamshyan.com-ը:

Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, օգնել է վիրավորին տեղափոխել հիվանդանոց:

Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:

Ավտոմեքենան տեղափոխվում է ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում