Բրյուսելում ավարտվել է Փաշինյան-Միշել-Ալիև եռակողմ հանդիպումը

Բրյուսելում ավարտվել է Փաշինյան-Միշել-Ալիև եռակողմ հանդիպումը

Բրյուսելում ավարտվել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի եռակողմ հանդիպումը։

Հանդիպումը տևել է շուրջ 2.5 ժամ: 

Բրուսելից «Արմենպրես»-ի թղթակիցը հաղորդում է, որ Հայաստանի վարչապետն ու Ադրբեջանի նախագահը լքել են բանակցությունների վայրը:

Եռակողմ հանդիպումից առաջ հանդիպել էին Նիկոլ Փաշինյանն ու Շառլ Միշելը: Հայաստանի վարչապետը Լեռնային Ղարաբաղի նախագահի խնդրանքով ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելին էր փոխանցել ԼՂ նախագահի նամակը: Հանդիպմանը Փաշինյանն ու Միշելը քննարկել էին նաև նախորդ հանդիպումներում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարմանը վերաբերող հարցեր:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում