5,6 մագնիտուդով երկրաշարժ Է տեղի ունեցել Նոր Կալեդոնիայի ափերի մոտ
Սեպտեմբերի 16-ին 5,6 մագնիտուդով երկրաշարժ Է տեղի ունեցել Նոր Կալեդոնիայի ծովեզերքից ոչ հեռու: Այդ մասին հայտնել Է ԱՄՆ-ի Երկրաբանական ծառայությունը:
Ծառայության տեղեկատվությամբ՝ ցնցումների Էպիկենտրոնը գտնվել Է Տադինե բնակավայրից մոտավորապես 383 կիլոմետր դեպի հարավ - արեւելք, բնակավայր, որտեղ բնակվում Է շուրջ 7,5 հազար մարդ: Օջախն ընկած Է եղել 118 կիլոմերտր խորության վրա: Այս պահին ցունամիի սպառնալիք չի հայտարարվել: Նոր Կալեդոնիան Ֆրանսիայի անդրծովյան վարչա-տարաքային կազմավորում Է հատուկ կարգավիճակով, որը գտնվում Է Խաղաղ օվկիանոսի հարավ - արեւմտյան մասում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Կարծիքներ