Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանում․ «Շահումյան» գերեզմանոցի հարևանությամբ զորամասի մոտ վիրավոր կա

Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանում․ «Շահումյան» գերեզմանոցի հարևանությամբ զորամասի մոտ վիրավոր կա

Հունիսի 21-ին՝ ժամը 18։35-ի սահմաններում, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Մաշտոցի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Շահումյան գերեզմանոցի ճանապարհին՝ զորամասի մոտ, վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունենում։

Ինչպես հաղորդում է Shamshyan.com-ը, նույն օրը՝ ժամը 19։10-ի սահմաններում, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել որ, Մազմանյան փողոցի 1 հասցեի մոտ 35-40 տարեկան տղամարդ կա ընկած գետնին, ում կամ ծեծի են ենթարկել կամ ավտոմեքենայի տակ գցել:

Ժամը 20։40-ի սահմաններում ոստիկանության Մաշտոցի բաժին են զանգահարել «Արմենիա» բժշկական կենտրոնից և հայտնել, որ «պոլիտրավմա» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել Երևանի բնակիչ 39-ամյա Սուրեն Թ․-ն:

Օպերատիվորեն մեկնել է ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը, պարզել, որ նույն օրը՝ ժամը 18։00-ի սահմաններում, Սիլիկյան հին խճուղու մոտ ոմն Գագիկը գումարային հարցի շուրջ վիճաբանության ժամանակ ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել Սուրեն Թ․-ի մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:

Ոստիկանությունում ձեռնարկվում են միջոցառումներ Գագիկ Հ․-ին և Տիգրան Գ․-ին հայտնաբերելու ուղղությամբ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում