Դեկտեմբերի 12-ից 13-ը ԱԻՆ-ում ստացվել է 4 ահազանգ՝ ճանապարհատրանսպորտային պատահարների վերաբերյալ

Դեկտեմբերի 12-ից 13-ը ԱԻՆ-ում ստացվել է 4 ահազանգ՝ ճանապարհատրանսպորտային պատահարների վերաբերյալ

Դեկտեմբերի 12-ից 13-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ստացվել է 4 ահազանգ՝ հանրապետության տարբեր տարածքներում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարների վերաբերյալ: Այս մասին հյատնում են ԱԻՆ-ի մամուլի ծառայությունից։

Մասնավորապես՝ Երևանում և Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքում, Ճամբարակ գյուղում, Գետափ-Մարտունի ավտոճանապարհին։

Դեպքի վայր ժամանած փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ և սահմանազատել տարածքը: Կա 8 տուժած և 1 զոհ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում