Ինդոնեզիան սկսել է 6-11 տարեկան երեխաների պատվաստումը կորոնավիրուսի դեմ

Ինդոնեզիան սկսել է 6-11 տարեկան երեխաների պատվաստումը  կորոնավիրուսի դեմ

 Ինդոնեզիայում սկսվում է 6-ից 11 տարեկան երեխաների պատվաստումը կորոնավիրուսի դեմ, որի համար կօգտագործվի չինական Sinovac ընկերության դեղամիջոցը։ Ինչպես պարզաբանել է Առողջապահության նախարար Բուդի Գունադի Սադիկինը, իշխանությունները փոխել են իմունիզացիայի ժամկետները՝ օմիկրոնի նոր շտամի տարածման համատեքստում։

Ըստ մասնագետների՝ այս տարիքային խմբի մոտ 26 միլիոն երեխա կկարողանա պատվաստվել կորոնավիրուսի դեմ։ Մինչդեռ հանրապետության 514 շրջաններից և քաղաքներից միայն 115-ում են պատվաստումները, քանի որ, ըստ նախապես հաստատված պլանի, երեխաների պատվաստումը կարող է սկսվել այն վայրերում, որտեղ բնակչության առնվազն 70%-ը ստացել է երկրորդ չափաբաժինը։

Ինչպես նշել են Առողջապահության նախարարությունում, դեկտեմբերին երեխաների պատվաստման համար հատկացվել է դեղամիջոցի մոտավորապես 6,4 մլն չափաբաժին։ Նրանք կկարողանան պատվաստումներ ստանալ հիվանդանոցներում, շրջանային կենտրոններում կամ դպրոցներում հատուկ սարքավորված իմունիզացիայի կենտրոններում։ Գերատեսչությունը նաև նշել է, որ հաջորդ տարվանից Sinovac-ի դեղամիջոցը կօգտագործվի միայն երեխաներին պատվաստելու համար։ Իշխանությունները նաև նախկինում հաստատել են AstraZeneca-ի, Pfizer-BioNTech-ի և Moderna-ի պատվաստանյութերը՝ կառավարության ծրագրում օգտագործելու համար:

Համաճարակի ընթացքում Ինդոնեզիայում գրանցվել է կորոնավիրուսային վարակի ավելի քան 4,2 միլիոն դեպք, ընդ որում՝ մինչև 18 տարեկան երեխաները և դեռահասները կազմում են բոլոր վարակվածների մոտ 13%-ը: Մինչ օրս ընդհանուր բնակչության մոտավորապես 38%-ը, որի թիվը կազմում է մոտ 270 միլիոն մարդ, ավարտել է պատվաստումների ամբողջական կուրսը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում