«Երբ վիրավորում ես 80 անց մտավորականներին, ապա դու ոչ թե կարկառուն հակահեղափոխական ես այլ սովորական անդաստիարակ ու անպատկառ»․ Պետրոս Ղազարյան

«Երբ վիրավորում ես 80 անց մտավորականներին, ապա դու ոչ թե կարկառուն հակահեղափոխական ես այլ սովորական անդաստիարակ ու անպատկառ»․ Պետրոս  Ղազարյան

Պետրոս  Ղազարյանն իր ֆեյսբուքյան էջում նոր գրառում է կատարել, որտեղ  անդրադարձել է Ալեն Սիմոնյանի հետ հանդիպած մի խումբ մտավորականներին վիրավորողներին։  Գրառման մեջ մասնավորապես ասվոում է․

Ալեն Սիմոնյանին կարելի է սիրել կամ չսիրել։Նրա հետ հանդիպած մտավորականներին նույնպես կարելի է միանշանակ չվերաբերվել։Կարելի է չընդունել նրանց ստեղծած մշակույթը,չհամաձայնել քաղաքացիական տեսակետի ու վարքագծի հետ։

Բայց , երբ ծաղրուծանակի ես ենթարկում ու վիրավորում 80 անց մտավորականներին Ալեն Սիմոնյանի հետ հանդիպելու համար ապա դու ոչ թե կարկառուն հակահեղափոխական ես այլ սովորական անդաստիարակ ու անպատկառ։

Հիշեցնենք, որ  ավելի վաղ Նարեկ Սամսոնյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր․

Փալաս են բոլոր էն «մտավորականները», որոնք էսօր պղծեցին Հայաստանի Հանրապետության անունը՝ էս երկրում արժանապատվության, բարոյականության ու ինքնասիրության ճգնաժամ սարքածների առաջ կզելով: Հազար ամոթ էդ «մտավորականներին» ու թքեմ նրանց սրանից հետո փառաբանող ցանկացած նորմալ մարդու վրա:

Դիավաճառ ոչնչություններ!!!
Ծանոթացեք Եռաբլուրն ու ՀՀ պետականությունը քոռ կոպեկով ուրացածներին՝ Ռուբեն Մաթևոսյան, Ռոբերտ Ամիրխանյան, Նարա Շլեպչյան, Հովհաննես Չեքիջյան, Ռաֆայել Քոթանջյան, Էվելինա Շահիրյան և Էդվարդ Միլիտոնյան։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում