Արագածի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է
ՀՀ ճանապարհային դեպարտամենտից հայտնում են, որ նոյեմբերի 22-ին՝ ժամը 09:00-ի դրությամբ, Արագածի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:
Հարգելի՛ վարորդներ, հորդորում ենք լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել ձմեռային անվադողերով։
Կարծիքներ