Կորցրել են մոտավորապես 150 հազար դոլար, նվիրել ինչ-որ ժուլիկների. մեդիափորձագետը զգուշացնում է ամեն տեղ գումար չներդնել

Կորցրել են մոտավորապես 150 հազար դոլար, նվիրել ինչ-որ ժուլիկների. մեդիափորձագետը զգուշացնում է ամեն տեղ գումար չներդնել

Վերջին երկու ժամում արդեն հինգերորդ մարդն է գրում, որ ինչ-որ moneyarix համակարգում գումար են «ներդրել» ու հիմա չեն կարողանում հանել։ Ինչ-որ լրացուցիչ գումար են ուզում։ Որը որ վերցնեն, էդ էլ, բնականաբար, կկորի։

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը՝ մանրամասնելով.

 

«Եվս 246 անգամ հորդորում եմ և մորդորում՝ չի կարելի ամեն մի անծանոթի ասած տեղ գումար տեղադրել։ Նույնիսկ, եթե ինքը ինչ-որ սերտիֆիկատների նկար ա ուղարկում։ Շատ վստահ ա խոսում։ Արհեստական բանականություն ա, իբր, օգտագործում։

Մենակ էսօր ինձ գրածները կորցրել են մոտավորապես 150 հազար դոլար։ Նվիրել ինչ-որ ժուլիկներին»։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում