Անդրանիկի փողոցում տնակ է այրվել

Անդրանիկի փողոցում տնակ է այրվել

Մայիսի 28-ին` ժամը 21:35-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Անդրանիկի փողոցի թիվ 117 շենքի մոտակայքում այրվում է ոչ բնակելի տնակ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է թիվ 117 շենքի բակում գտնվող տնակում (27 քմ)։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 22։15-ին, մարվել՝ 22։43-ին։ Այրվել է տնակը՝ գույքով։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում