Հունաստանի լողափերում հանգստանալու նոր կանոններ են մտցվել

Հունաստանի իշխանությունները կանոններ են մշակել լողափերում հանգստացողների համար, հայտնել է ՌԻԱ Նովոստի-ն՝ հղում կատարելով Express-ին:
Զբոսաշրջիկների անվտանգությունը բարելավելու համար պաշտոնյաները կարգադրել են լողափերի անձրեւանոցները եւ շեզլոնգները տեղադրել միմյանցից առնվազն չորս մետր հեռավորության վրա: Բացի այդ, դրանք պետք է պարբերաբար ախտահանվեն:
Լողափերի բարերի եւ հանգստյան գոտիներում աշխատող անձնակազմի բոլոր աշխատակիցները պարտավոր են հասարակական վայրերում մշտապես դիմակ կրել եւ աշխատանքից առաջ COVID-19-ի թեստավորում անցնել:
Բացի այդ, լողափերի ակումբներում, ինչպես նաեւ սրճարաններում ու ռեստորաններում երաժշտությունը չպետք է լինի այնքան բարձր, որպեսզի հյուրերը բարձրացնեն ձայնը։ Դա, ինչպես նախազգուշացնում են իշխանությունները, կարող է հանգեցնել օդում մեծ քանակությամբ մասնիկների տարածմանը։
Լողափին սոցիալական հեռավորության միջոցառումների հետ մեկտեղ Հունաստանում նաեւ սահմանում են խիստ կանոններ երկրի ամբողջ տարածքում դիմակներ պարտադիր կրելու վերաբերյալ։ Պաշտպանության այդ միջոցն անհրաժեշտ է կրել հանրային բոլոր վայրերում, ընդ որում՝ ինչպես փակ տարածություններում, այնպես էլ բաց երկնքի տակ։
Հատուկ զբոսաշրջիկների համար պաշտոնյաները պարզաբանում են․ «Դուք պետք է լինեք դիմակով ինքնաթիռում, ավտոբուսում, գնացքում կամ նավում, ինչպես նաեւ օդանավակայաններում»։
Կարծիքներ