Եթե առաջարկ լինի Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից, ապա սիրով կհամաձայնեմ. Սևիկյան
«Պարի ՆՆ»-ի հարձակվող և Ռուսաստանի պատանեկան և երիտասարդական հավաքականների նախկին խաղացող Էդգար Սևիկյանը Metaratings.ru-ին տված հարցազրույցում խոսել է Հայաստանի ազգային հավաքականում խաղալու իր պատրաստակամության մասին։
-Վերջին շրջանում Ձեզ հետ կապվե՞լ են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից:
– Ոչ:
– Մտքեր կա՞ն սպորտային քաղաքացիությունը Հայաստանի փոխելու մասին:
– Եթե առաջարկ լինի Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից, ապա սիրով կհամաձայնեմ։ Կցանկանայի խաղալ Հայաստանի հավաքականում: Ես դիտեցի վերջին հանդիպումները և գոհ էի թիմի արդյունքներից։ Սա շատ լավ է մեզ համար:
-Բայց դու գոլ խփեցիր «Դինամոյին», սկսեցիր ավելի շատ խաղալ: Սպասու՞մ ես զանգի հիմա:
– «Դինամոյի» դեմ խաղից հետո ոչինչ չեմ սպասում։ Սովորական հանդիպում էր, որտեղ մեր թիմը հաղթեց։ Կրկնում եմ, որ շատ կուզենայի գնալ խաղալու իմ երկրի ու ազգի համար:
Կարծիքներ