ԱՄՆ-ում հսկա արջը փախել է անտառից և մերձակա առանձնատներից մեկի լողավազանում «հանգիստն անցկացրել» (լուսանկարներ)
ԱՄՆ Վիրջինիա նահանգում արջը ներթափանցել է առանձնատան ետնաբակ, մտել իր չափսերից փոքր լողավազանի մեջ և քնել, հայտնում է Daily Mail պարբերականը։
Կատարվածի տեսանյութը ֆեյսբուքյան իր օգտահաշվում հրապարակել է նահանգի բնակչուհի Ռեջինա Քելերը, որը բակի ծաղիկներն է ջրելիս եղել, երբ նկատել է արջին։
Տեսանյութի կադրերում երևում է, թե ինչպես է հսկայական սև արջը պառկել լողավազանի մեջ և իր համար հարմար դիրք ընտրելուց հետո քուն մտել։
Աղբյուրը մանրամասնում է, որ Քելերի տան բակում վայրի բնության «ներկայացուցիչների» լուսանկարներ 12 տարի շարունակ արվել են։ Նշվում է, որ կնոջ տունը Ջորջ Վաշինգտոն ազգային անտառի հարևանությամբ է գտնվում, ուստի՝ բակում այնտեղից փախած տարբեր կենդանիներ տեսնելն արդեն սովորական բան է դաձել նրա համար։
Կնոջ խոսքով՝ արջը մոտ մեկ ժամ է անցկացրել լողավազանում, սակայն իր թոռներից մեկի՝ շան հետ իրեն մոտենալու ձայները լսելուն պես հեռացել է «դեպքի վայրից»։ Քելերը նշում է, որ կենդանին հանգիստը վայելելուց հետո շատ ավելի աշխույժ տեսք է ունեցել, ինչպես նաև հավելել է, որ շատ ուրախ է եղել, որ տեսախցիկն իր մոտ է եղել և նա կարողացել է ֆիքսել ուշարժան պահը։
Կարծիքներ