Էրեբունի-Երևան ստեղծագործությունը՝ աշխարհահռչակ օպերային երգիչ Պլասիդո Դոմինգոյի կատարմամբ

Էրեբունի-Երևան ստեղծագործությունը՝ աշխարհահռչակ օպերային երգիչ Պլասիդո Դոմինգոյի կատարմամբ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ կայացել է լեգենդար Պլասիդո Դոմինգոյի համերգը Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ (ղեկավարությամբ՝ Էդուարդ Թոփչյանի):

Երևանի քաղաքապետարանի լրատվական վարչության տեղեկացմամբ՝ երևանյան 16-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում հոկտեմբերի 8-ին օպերային արվեստի լեգենդ, մեր ժամանակների ամենանաճանաչված համաշխարհային արտիստներից մեկը՝ Պլասիդո Դոմինգոն, «Արամ Խաչատրյան» համերգասրահում հանդես է եկել Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ՝ Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ՝ Էրեբունի-Երևան ստեղծագործության կատարմամբ։ 

Համերգին հնչել են արիաներ, դուետներ և նախերգանքներ հայտնի օպերաներից, սարսուելաներից, ինչպես նաև սիրված համաշխարհային մեղեդիներ:

Համերգը տեղի է ունեցել Երևանի քաղաքապետարանի գլխավոր աջակցությամբ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում