Գյումրիում ավարտին են մոտենում երկրորդային 8 փողոցների և Վարդանանց հրապարակի հիմնանորոգման աշխատանքները
Շիրակի մարզպետարանից հայտնում են․
«Համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրի շրջանակներում Գյումրիում ավարտին են մոտենում երկրորդային 8 փողոցների և Վարդանանց հրապարակի հիմնանորոգման աշխատանքները։
Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետի պարտականությունները կատարող Խաչատուր Խնձրցյանն ու զարգացման ծրագրերի, վերլուծության և զբոսաշրջության բաժնի պետ Կարեն Բադիշյանը հերթական շրջայցն են կատարել շինհրապարակներ՝ ծրագրերի ընթացքին հետևելու նպատակով։
Նշենք, որ ծրագրի ընդահնուր արժեքը 749 մլն 451 հազար դրամ է, որից 121 մլն 500 հազարն ուղղվելու է հրապարակի նորոգմանը։ Պետությունը հատկացնելու է գումարի 40 տոկոսը, 60 տոկոսը կտրամադրվի համայնքային բյուջեից։
Շինարարական աշխատանքներն իրականացնում են «Լենճանշին» և «Մերձմոսկովյան» ընկերությունները»։
Подробнее: https://shabat.am/am/article/269163/Gyumrium-avartin-en-motenum-erkrordayin
Կարծիքներ