Կավասակիով վարակված երեխաները բուժվել եւ դուրս են գրվել հիվանդանոցից. ԱՆ խոսնակ
Կավասակի հիվանդությամբ վարակված երեխաները բուժվել եւ դուրս են գրվել հիվանդանոցից։ Այս մասին NEWS.am-ի հարցին ի պատասխան ասաց Առողջապահության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը։
Հիշեցնենք, որ հիվանդությամբ վարակվել էին երկու երեխա՝ 9-ամյա եւ 4-ամյա։
Նշենք, որ այդ հիվանդության նշաններն են՝ տենդը, մաշկի ցանը, այտուցները, արյունոտ աչքերը, սրտամկանի դիսֆունկցիան, որովայնի ցավը, փորլուծությունը, եւ այլն։
Կարծիքներ