Երևան-Իջևան ավտոճանապարհին մեքենաներ են բախվել․ կա զոհ

Երևան-Իջևան ավտոճանապարհին մեքենաներ են բախվել․ կա զոհ

Օգոստոսի 14-ին՝ ժամը 15:55-ին, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծովագյուղ-Ճամբարակ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ:

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական և հատուկ ջրափրկարարական ջոկատներից մեկական մարտական հաշվարկներ: Պարզվել է, որ Երևան-Իջևան ավտոճանապարհի մոտ 74-րդ կմ-ին բախվել են DAF մակնիշի կցորդիչով բեռնատարը (վարորդ՝ Վ. Ե., ծնված 1965 թ) և Opel մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Ջ. Հ., ծնված 1955 թ.). վերջինիս վարորդը մահացել է։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ Opel մակնիշի ավտոմեքենայի չորս ուղևորները տեղի ուժերով տեղափոխվել են բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները Ժ. Ղ.-ի, Ջ. Գ.-ի առողջական վիճակները գնահատել են ծայրահեղ ծանր, իսկ Է. Վ.-ի և Հ. Ն.-ինը բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել Opel մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը, այնուհետև Opel մակնիշի ավտոմեքենայից դուրս բերել վարորդի դին և մոտեցրել շտապօգնությանը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում