Մեր ավտոբուսները չեն երթևեկում ամառային անվադողերով, դրանք համասեզոնային են. «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի խոսնակ

«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի խոսնակ Գեղամ Ասատրյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է մամուլում և համացանցում տարածված հրապարակումներին այն մասին, թե Երևանի ավտոբուսները չունեն ձմեռային անվադողեր:
Ըստ Ասատրյանի՝ մեդիահոսքերից դատելով ստիպված է հայտնել՝ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի որևէ ավտոբուս չի երթևեկում ամառային անվադողերով։
«Միայն հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին փոխարինվել է շուրջ 600 տ/մ-ի անվադող համասեզոնային անվադողերով։ Սա միանշանակ է ու էր, ու վաղուց կայացած փաստ։
Իսկ բազմաթիվ վայրերում հանրային տրանսպորտի վարորդները, ուղղակի դրսևորելով բարձր հոգատարություն ու գիտակցություն, ուղղակի չեն վարել մեքենան` առատ ձյան ու սառույցի պայմաններում վտանգի տակ չդնելով մեր քաղաքացիներին, ինչի մասին, ի դեպ, արձանագրվել է նաև որոշ գործընկերների ֆբ-ի էջերում»,- գրել է Ասատրյանը:
Կարծիքներ