Հաշվի առնելով տեղումները՝ դպրոցներում վաղը դասերը հետաձգվում են. Անդրեասյան

Հաշվի առնելով եղանակային պայմանները և վաղը սպասվող տեղումները՝ դպրոցներում վաղը դասերը հետաձգվում են՝ կիսամյակի ընթացքում լրացնելու պայմանով:
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:
ԿԳՄՍ նախարարության էջում էլ հրապարակվել է իրազեկում, որում նշվում է.
«Հաշվի առնելով եղանակային անբարենպաստ պայմանները՝ տեղեկացնում ենք, որ վաղը՝ փետրվարի 21-ին, հանրապետության դպրոցներում դասերը կհետաձգվեն»:
Կարծիքներ