Հանրակրթության մասին օրենքի փոփոխությամբ տալիս ենք նաև մի շարք կարևոր հասկացությունների սահմանում. Ժաննա Անդրեասյան

Հանրակրթության մասին օրենքի փոփոխությամբ տալիս ենք նաև մի շարք կարևոր հասկացությունների սահմանում. Ժաննա Անդրեասյան

Հանրակրթության մասին օրենքի փոփոխությամբ տալիս ենք նաև մի շարք կարևոր հասկացությունների սահմանում, ինչպես օրինակ, դասագիրքը, որ մինչ այժմ օրենսդրությամբ սահմանված չէր։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը: 

 

«Նախագծով սահմանում ենք, որ դասագիրքը հանրակրթության պետական չափորոշչի պահանջներին համապատասխան՝ տվյալ հանրակրթական առարկայի կամ դրա մի մասի հիմնական բովանդակությամբ թղթային կամ էլեկտրոնային գիրքն է։

 

Սրանով նաև ճանապարհ ենք բացում էլեկտրոնային դասագրքերի համար, որոնց զուգահեռ ներդրումը թղթային դասագրքերի հետ մեկտեղ նախատեսում ենք դասագրքերի ապահովման նոր կարգով»,- գրել է Անդրեասյանը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում