Ուկրաինական ընդդիմությունն իր պատգամավորների դեմ ԱՄՆ պատժամիջոցները քաղաքական տեռոր է որակում
Ուկրաինական «Ընդդիմադիր հարթակ՝ կյանքի համար» կուսակցությունն իր երկու անդամների նկատմամբ ԱՄՆ պատժամիջոցները համարում է «միջազգային քաղաքական տեռորի ակտ»։
««Ընդդիմադիր հարթակ՝ կյանքի համար» կուսակցությունը հայտարարում է, որ մեր իշխանության ներկայացուցիչների դեմ պատժամիջոցները և պատվիրված քրեական գործերը, որոնք ուղղված են խորհրդարանական գործունեությունը խոչընդոտելուն, միջազգային քաղաքական ահաբեկչություն են, որը կատարվել է Ուկրաինայի հանցագործ իշխանությունների հրահանգով», - ասվում է կուսակցության կայքում հրապարակված նյութում։
2021 թվականի փետրվարի 2-ին Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհուրդը Գերագույն Ռադայի և Ուկրաինայի Անվտանգության ծառայության առաջարկությամբ անձնական պատժամիջոցներ սահմանեց Կոզակի և նրա NewsOne, ZIK և 112 Ուկրաինա հեռուստաալիքների դեմ։
Կարծիքներ