Լավրովն ու Բլինկենը Ժնևում կփորձեն փոխըմբռնում գտնել անվտանգության հարցերի շուրջ

Լավրովն ու Բլինկենը Ժնևում կփորձեն փոխըմբռնում գտնել անվտանգության հարցերի շուրջ

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ուրբաթ օրը Ժնևում բանակցություններ կվարի իր ամերիկացի գործընկեր Էնթոնի Բլինկենի հետ, գրում է ՏԱՍՍ-ը։

Ռուսական պատվիրակությունը Շվեյցարիա է ժամանել հինգշաբթի երեկոյան։ Ինչպես և սպասվում էր, արտաքին հարաբերությունների գերատեսչությունների ղեկավարների հանդիպումը կանցկացվի «President Wilson» հյուրանոցում։

Այն կսկսվի կեսօրին մոտ և նախնական նախատեսված է երկու-երեք ժամ: Արդյունքում Լավրովն ու Բլինկենը նախատեսում են մամուլի ասուլիսներ, սակայն՝ առանձին։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում