Վերաբացվել և համալրվել է «Նուբարաշեն» ՔԿՀ-ի գրադարանը
Գիրք նվիրելու օրը նշանավորվել է նաև ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում: Այս մասին տեղեկացնում է ՀՀ քրեակատարողական ծառայությունը:
Տոնի առիթով վերանորոգվել և վերաբացվել է հիմնարկի գրադարանը, որը հարուստ է տարբեր ժանրերի և տարբեր ժամանակաշրջանի հայ և արտասահմանյան գրականությամբ։ Գրադարանը համալրվել է հայերեն և օտարալեզու նոր գրքերով։
«Գրադարանի վերաբացումը հնարավորություն կտա կալանավորված անձանց և դատապարտյալներին իրենց ազատ ժամանակը լրացնել օգտակար զբաղվածությամբ, զարգացնել հետաքրքրությունը գրքի և ընթերցանության նկատմամբ, զբաղվել ինքնակրթությամբ, որոնք էլ դրական ազդեցություն կունենան ազատազրկված անձանց վերասոցիալականացման գործընթացների իրականացման ժամանակ»,-ասված է ՀՀ քրեակատարողական ծառայության հրապարակման մեջ։
Կարծիքներ