Սուպերմոդել Բելլա Հադիդը նկարահանվել է Calvin Klein-ի լողազգեստների գովազդային արշավում (լուսանկարներ)
Պաղեստինյան ծագմամբ ամերիկացի սուպերմոդել Բելլա Հադիդն ամերիկյան Calvin Klein բրենդի գովազդային արշավի համար ուշագրավ ֆոտոսեսիայի է մասնակցել, գրում է Hello-ն։
Աստղը նկարահանվել է Calvin Klein Swimwear լողազգեստների շարքի գովազդային ֆոտոսեսիայում։ Նկարահանումները մասամբ անցել են ջրի տակ։ Հադիդը ցուցադրել է բրենդի բազմաթիվ լողազգեստներ։
Լուսանկարների մեծ մասը ներկայացված է սևուսպիտակ գույներով:
Նշվում է, որ ֆոտոսեսիայի հեղինակը Շառլոտ Ուեյլսն է։
Կարծիքներ