Իլոն Մասկի կարողությունը գերազանցել է 250 միլիարդ դոլարը

Իլոն Մասկի կարողությունը գերազանցել է 250 միլիարդ դոլարը

Ամերիկյան Tesla և SpaceX ընկերությունների հիմնադիր Իլոն Մասկի կարողությունը գերազանցել է 250 միլիարդ դոլարը, վկայում են Bloomberg Billionaires Index-ի տվյալները:

Ըստ այդմ, աշխարհի ամենահարուստ մարդու տիտղոսը կրող Մասկի կարողությունը մեկ օրում աճել է 3,9 միլիարդ դոլարով՝ մինչև 252 միլիարդ:

Մասկի կարողությունն աճել է Tesla-ի արժեթղթերի գնի բարձրացման ֆոնին, որը հասել է ռեկորդային 960 դոլարի: Այսպիսով, Tesla-ի կապիտալիզացիան գերազանցել է 900 մլրդ դոլարը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում