Ի տարբերություն նախկին իշխանազավթների վարչապետն ընտանիքի հետ ազատ շրջում է երկրում․ Տարոն Չախոյան
Տարոն Չախոյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել, որտեղ ասվում է․
Ի տարբերություն նախկին իշխանազավթների վարչապետ Փաշինյանն ընտանիքի հետ ազատ շրջում է երկրում։
Պատերազմից հետո տևական ժամանակ ընդդիմությունը թմբկահարում էր, թե վարչապետը չի կարող դուրս գալ փողոց, ժողովրդի մեջ չի կարող մտնել։
Վարչապետն ազատ շրջում է երկրում, անգամ հասարակական տրանսպորտից է օգտվում։ Ի դեպ, սա ոչ առաջին, ոչ էլ հաստատ վերջին դեպքն է։
Հիշեցնենք, որ ավելի վաղ համացանցում հայտնվել էին կադրեր, որտեղ վարչապետն ընտանիքի հետ օգտվում է հասարակական տրանսպորտից։ Տեսանյութում նկատելի է նաև ավտոբուսի ուղևորների զարմանքը, երբ նկատում են վարչապետին կանգառում կանգնած, ապա ավտոբուս բարձրանալիս։
Կարծիքներ