Կարմրաթուշ ծտերը առաջարկում են միասին զմայլվել արվեստով, կայքեր ուղարկում, որ տոմս առնեք. Մարտիրոսյանը զգուշացնում է

Կարմրաթուշ ծտերը առաջարկում են միասին զմայլվել արվեստով, կայքեր ուղարկում, որ տոմս առնեք. Մարտիրոսյանը զգուշացնում է

Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում զգուշացրել է նոր տեղեկատվական խաբեության փորձերի մասին:

«Հարգելի այն հայրենակիցներ, որոնք համատեղում են մամբան կամ թինդերը ու բարձր արվեստը. թատրոն, կինո, համերգ։ Կարմրաթուշ ծտերը ձեզ առաջարկում են միասին զմայլվել արվեստով, կայքեր ուղարկում, որ տոմս առնեք։

Կայքերը, թարսի պես, ավելի սիրուն դիզայն ունեն, քան մեր իրական կինո կամ ուղղակի թատրոնները։ Բայց քարտի տվյալ են գողանում, ու որպես հետեւանք՝ վրայի գումարները։ Կարճ ասած՝ զգուշացեք։ Ու եթե վիզ պետք ա ծտի հետ Շեքսպիր դիտել, մի հատ գուգլեք, գտեք թատրոնի իրական հասցեն»,- գրել է նա:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում