Տիգրան Խաչատրյանը և Siemens-ի տարածաշրջանային փոխնախագահը քննարկել են ընկերության կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերը
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Siemens ընկերության Կենտրոնական Ասիայի և Թուրքիայի տարածաշրջանային փոխնախագահ Մաքսիմ Զուբովի հետ: Հանդիպմանը ներկա են եղել նաև ընկերության հայաստանյան մասնաճյուղի ներկայացուցիչ Արմեն Բերբերյանը, ինչպես նաև բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը և տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը: Այդ մասին հայտնում են ՀՀ Կառավարությունից։
Փոխվարչապետ Խաչատրյանը կարևորել է Siemens ընկերության նման հեղինակավոր կազմակերպությունների գործունեության ակտիվացումը Հայաստանում։
Զրուցակիցները քննարկել են ընկերության կողմից Հայաստանում իրականացվող հեռանկարային ծրագրերը, հատկապես՝ բարձր տեխնոլոգիաների և էներգետիկ ենթակառուցվածքների բնագավառում: Հանդիպման ավարտին կողմերը ևս մեկ անգամ հավաստել են համագործակցությունը շարունակելու և զարգացնելու իրենց պատրաստակամությունը։
Կարծիքներ