Լա Լիգան շնորհավորել է Հայաստանի անկախության տոնը
Իսպանական Լա լիգան շնորհավորել է Հայաստանի Անկախության տոնը:
Հայաստանի ազգային թիմի պաշտպան Վարազդատ Հարոյանը հայերեն շնորհավորել է Հայաստանի տոնը, իսկ կից Լիգայի պաշտոնական էջը գրել է. «Շնորհավո՛ր Անկախության օրդ, Հայաստան»:
Ուղիղ 30 տարի առաջ հայ ժողովուրդը հանրաքվեի միջոցով իր վճռական «Այո»-ն ասաց Հայաստանի անկախությանը: Հայաստանի չափահաս բնակչության 95%-ի մասնակցության պարագայում ընտրողների 99.5%-ը «Համաձա՞յն եք, որ Հայաստանի Հանրապետությունը լինի ժողովրդավարական անկախ պետություն` ԽՍՀՄ կազմից դուրս» հարցին դրական պատասխան տվեց: Երկու օր անց` սեպտեմբերի 23-ին, երկրի Գերագույն Խորհուրդը Հայաստանը հռչակեց անկախ, ինքնիշխան հանրապետություն:
Կարծիքներ