ԱՄՆ-ն նոյեմբերից կբացի սահմանները լիովին պատվաստված զբոսաշրջիկների առջև

ԱՄՆ-ն նոյեմբերից կբացի սահմանները լիովին պատվաստված զբոսաշրջիկների առջև

ԱՄՆ-ն հայտարարել է համաճարակի սկզբից ի վեր գործող որոշ սահմանափակումների վերացման մասին, այդ թվում ԵՄ-ից և այլ երկրներից մուտքի հետ կապված։

Նոյեմբերից ամբողջությամբ պատվաստված զբոսաշրջիկներին թույլ կտրվի մուտք գործել երկիր առանց պարտադիր կարանտինի։ Այս մասին սեպտեմբերի 20 -ին կայացած ճեպազրույցում ասել է Սպիտակ տան կորոնավիրուսի դեմ պայքարի հարցերի համակարգող Ջեֆ Զինցը:

Օտարերկրացիներից, ովքեր չեն ստացել կորոնավիրուսի ամբողջական՝ երկու դեղաչափով պատվաստում, կպահանջվի թեստեր հանձնել ճանապարհորդությունից առաջ և Միացյալ Նահանգներ ժամանելուն պես։

Գերմանիայի փոխկանցլեր և Գերմանիայի կանցլերի թեկնածու, սոցիալ-դեմոկրատ Օլաֆ Շոլցը Twitter- ում ողջունել է եվրոպացիների մուտքի սահմանափակումների վերացման որոշումը ՝ այն անվանելով «գերազանց նորություն՝ գերմանական և եվրոպական ներդրումների, գերմանական արտահանման և անդրատլանտյան հարաբերությունների համար»:

ԱՄՆ ճանապարհորդության արգելքը մտցվել է 2020 թվականի մարտին՝ այն ժամանակվա նախագահ Դոնալդ Թրամփի կողմից:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում