Գեներալներ Տիրան Խաչատրյանը, Անդրանիկ Փիլոյանը փառքով պսակեցին իրենց անունը և կարժանանան ազգային հերոսի կոչման. Փաշինյան

Գեներալներ Տիրան Խաչատրյանը, Անդրանիկ Փիլոյանը փառքով պսակեցին իրենց անունը և կարժանանան ազգային հերոսի կոչման. Փաշինյան

ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանը եւ 5-րդ բանակային կորպուսի հրամանատար գեներալ-մայոր Անդրանիկ Փիլոյանը հատկապես վերջին ժամերի ընթացքում, մարտի դաշտում, փառքով պսակեցին իրենց անունը եւ կարժանանան ազգային հերոսի կոչման: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Նրանք շարունակում են իրենց հերոսական կռիվը՝ հանուն հայրենիքի: Փա՛ռք հայոց բանակին»,-հավելել է նա:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում