Ռուսական հրթիռային հարվածների հետևանքով Կիևում 7 քաղաքացի է զոհվել

Ռուսական հրթիռային հարվածների հետևանքով Կիևում 7 քաղաքացի է զոհվել

Ռուսական հրթիռային հարվածների հետևանքով Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում արդեն 7 զոհ կա։

Telegram-ի իր ալիքում այս մասին գրել է Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն։

«Եվս երեք զոհվածների մարմինները վերջին մի քանի ժամվա ընթացքում դուրս են բերվել Շևչենկովսկի շրջանի պահեստային տարածքի փլատակների տակից։ Մայրաքաղաքի վրա առավոտյան հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է յոթի», - գրել է քաղաքապետը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում