Մ-4 միջպետական ավտոճանապարհի որոշ տեղամասերում փակվել է հետադարձը
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամն իրականացրել է Մ-4 միջպետական նշանակության ավտոճանապարհի որոշ տեղամասերի ուսումնասիրություններ և երթևեկության անվտանգության բարելավման նպատակով պատրաստվել են կմ10+300, կմ12+150, կմ14+660 և կմ16+330 տեղամասերի երթևեկության կազմակերպման նոր սխեմաներ։
Երթևեկության կազմակերպման նոր սխեմաների համաձայն` նշված տեղամասերում փակվել են հետադարձերը, փոխարենը առաջարկվում է հետադարձի համար օգտվել Պտղնու և Աբովյանի տրանսպորտային հանգույցներից։ Հետիոտնի անվտանգության ապահովման նպատակով Պտղնի բնակավայրով անցնող տեղամասում (կմ10+300) տեղադրվել են նաև լուսացույցներ։
Կարծիքներ