«Ադրբեջան» գրությամբ վարորդական իրավունքը սխալմունքի արդյունք է եղել. խնդիրն արդեն լուծված է (լուսանկար)
Համացանցում ակտիվորեն մի վարորդական իրավունքի լուսանկար էր երեկ շրջանառվում, որում որպես ծննդավայր գրված է Ադրբեջան։ Տեղեկություն տարածողները նշում էին, թե Ոստիկանությունը GPS-ով է որոշել ծննդյան վայրը, որի համաձայն Տավուշի Պառավաքար գյուղն արդեն համարվում է Ադրբեջան։
«Տեղեկատվության ստուգման կենտրոնը» կապ է հաստատել Տավուշի մարզպետարանի հետ, որտեղից պարզաբանեցին եղելությունը։
«Քաղաքացու վարորդականում սկզբում սխալմամբ նշվել է Ադրբեջան։ Նույն օրը խնդիրն արձանագրվել է ու փոխվել քաղաքացու վարորդական իրավունքը` որպես ծննդյավայր նշվել է Հայաստան։ Պառավաքար համայնքը ինչպես նախկինում, այնպես էլ հիմա համարվում է Հայաստանի Հանրապետության տարածք»-պարզաբանել են մարզպետարանից։
Կենտրոնը կապ է հաստատել նաև վարորդականի տիրոջ հետ, ով նշել է, որ գաղափար չունի, թե իր վարորդականի լուսանկարը ինչպես է հայտնվել համացանցում։
«Իմ վարորդականի հետ ամեն ինչ արդեն նորմալ է։ Խնդիր չկա, ամեն տեղ գրված է Հայաստան, Armenia»։
Լուսանկարում՝ քաղաքացու վարորդական իրավունքի նկարն է:
Կարծիքներ