ԱՀ նախագահը հանդիպել է Կաչաղակաբերդ բարձրանալու համար Արցախ մեկնած երիտասարդների խմբին
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը երեկ հանդիպել է «Հայկական աշխարհագրական նախագծի» անդամ մի խումբ երիտասարդների հետ, ովքեր իրենց հայրենիքի արցախյան հատված են այցելել Կաչաղակաբերդ բարձրանալու համար:
«Հետպատերազմյան շրջանում այս ձևաչափով սա իմ առաջին հանդիպումն էր, որը հատուկ ուղերձ ուներ՝ Մայր Հայրենիքում և Սփյուռքում ապրող մեր հազարավոր երիտասարդներին ուղղված. Արցախն այսօր առավել, քան երբևէ, գրկաբաց սպասում է բոլորիդ»,-գրել է ԱՀ նախագահը ֆեյսբուքյան իր էջում:
Երիտասարդները նշում են, որ Հայաստանի ու Արցախի տարբեր հատվածներում մի շարք լեռներ են բարձրացել ու կարևոր են համարում հիմա՝ հետպատերազմական շրջանում, երբ մարդիկ այնքան էլ լավ չեն պատկերացնում, թե ինչ իրավիճակ է տիրում Արցախում, գալ ու բարձրանալ անմատչելի համարվող բարձունքներից մեկը՝ Կաչաղակաբերդ:
Ահ նախագահն էլ, հանդիպելով երիտասարդներին, նշեց, որ կարևոր է համարում նրանց ուղևորությունը, որը նշանակում է, որ Արցախն ու Հայաստանը ինչպես նախկինում, այնպես էլ հիմա անբաժանելի են: Հարությունյանը նաև հավելեց, որ ինքն էլ է մեկ անգամ բարձրացել Կաչաղակաբերդ ու տպավորությունները վառ են մինչև հիմա:
Կարծիքներ