Լուկաշենկոն հայտարարել է, որ կորոնավիրուս է տարել «ոտքի վրա»
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ոտքի վրա առանց ախտանիշների կորոնավիրուս է տարել։ Այս մասին նա պատմել է այսօր Ազգային անվտանգության համակարգի գերատեսչությունների ղեկավարության եւ անձնակազմի հետ հանդիպման ժամանակ ՆԳՆ զորքերի 3214 զորամաս կատարած այցի ընթացքում, փոխանցում է ԲԵԼՏԱ-ն։
«Ես ներողություն եմ խնդրում իմ ձայնի համար: Վերջերս ստիպված եմ շատ խոսել: Բայց ամենազարմանալին այն է, որ այսօր դուք հանդիպում եք մի մարդու հետ, ով կարողացել է ոտքի վրա կորոնավիրուս տանել: Երեկ բժիշկները նման եզրակացության եկան։ Ասիմպտոմատիկ»,- ասել է պետության ղեկավարը: «Ինչպես ես ասացի, մեր բնակչության 97 տոկոսն այս վարակն ասիմպտոմատիկ կերպով է տանում: Փառք Աստծո, որ ինձ հաջողվեց հայտնվել ասիմպտոմատիկ այս խմբում,- հավելել է Ալեքսանդր Լուկաշենկոն:- Վերջապես ես հայտնվեցի Բելառուսի ոսկե ֆոնդում՝ տանելով այդ վիրուսը»:
Կարծիքներ