Ինստագրամը օգտատերերին «լրտեսում է» տեսախցիկի միջոցով․ The Verge
Ինստագրամի օգտատերերը պարզել են, որ սոցցանցը գաղտնի ակտիվացնում է դիմային տեսախցիկը և «լրտեսում» նրանց, գրում է The Verge-ը: Նշվում է, որ iOS 14-ի Beta տարբերակը տեղադրած iPhone-ի օգտատերերն առաջինն են իմացել սոցցանցի ոչ այնքան ցանկալի գործունեության մասին, քանի որ այն ունի ծանուցման գործառույթ աշխատանքային խցիկի կամ միացված միկրոֆոնի մասին: Ինստագրամի ներկայացուցիչները հայտնել են, որ իրավիճակը պայմանավորված է հայտում առկա վրիպակով, որը շտկվում է: Նրանք հավաստիացրել են, որ հավելվածը միացնում է տեսախցիկը միայն այն ժամանակ, երբ օգտատերը ինքն է դա ցանկանում:
Կարծիքներ