Սաստիկ բքի և անբավարար տեսանելիության պատճառով Վարդենյաց լեռնանցքը փակ է
Հունվարի 19-ին՝ ժամը 20։00-ի դրությամբ, Աբովյանի, Հրազդանի, Սևանի, Ճամբարակի, Գավառի, Վարդենիսի, Արմավիրի, Արարատի, Եղեգնաձորի, Վայքի, Գորիսի, Կապանի տարածաշրջաններում ձյուն է տեղում, տեղեկացնում են ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտից»:
Արմավիրի, Վանաձորի, Սպիտակի տարածաշրջաններում և Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին տեղ-տեղ մերկասառույց է։
Առատ ձյան և մերկասառույցի պատճառով Սիսիանի տարածաշրջանի Ջանգեր կոչվող ճանապարհահատվածը դժվարանցանելի է։
Առատ ձյան պատճառով Դիլիջանի ոլորանները և Ջուջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհը փակ են կցորդիչով տրանսպորտային միջոցների համար։ Ձյան առատ տեղումների պատճառով‚ անվտանգության նկատառումներից ելնելով և խցանումներից խուսափելու համար‚ ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների վարորդներին հորդորում ենք Մեղրիի տարածաշրջանի՝ Լիճքի խաչմերուկից մինչև Մեղրիի սար կոչվող հատվածում երթևեկել բացառապես անվաշղթաներով։
Սաստիկ բքի և անբավարար տեսանելիության պատճառով Վարդենյաց լեռնանցքը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:
Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:
Կարծիքներ