Սևանից դուրս է բերվել 274 հատ որսագործիք, 136 կենդանի խեցգետին վերադարձվել է լիճ

Սևանից դուրս է բերվել 274 հատ որսագործիք, 136 կենդանի խեցգետին վերադարձվել է լիճ

Սեպտեմբերի 7-ին «Սևան» ազգային պարկի հատուկ նշանակության ջոկատի կողմից իրականացված խիստ վերահսկողության միջոցառումների արդյունքում Սևան համայնքի հարակից «Գեղամա» հանգստյան գոտու ափամերձ հատվածից լճից դուրս է բերվել և առգրավվել 274 ապօրինի խեցգետնաորսիչ, թվով 136 կենդանի խեցգետին վերադարձվել է լիճ։

Այս մասին հայտնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը:

Կառավարության որոշմամբ Սևանա լճում թույլատրվում է միայն սիգի արդյունագործական որս` սահմանված ժամանակաշրջանում և միայն կնքված պայմանագրով թույլատրված չափաքանակներով, իսկ խեցգետնի որսի թույլատրելի չափաքանակները սահմանված չեն։

Լճից դուրս բերված որսագործիքները արգելված որսագործիքների ցանկում են։

Միջոցառումները շարունակվում են։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում