ԿԳՄՍՆ-ն հայտարարել է դասագրքերի ստեղծման դրամաշնորհային մրցույթ

ԿԳՄՍՆ-ն հայտարարել է դասագրքերի ստեղծման դրամաշնորհային մրցույթ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է դրամաշնորհային մրցույթ` Հանրակրթության պետական նոր չափորոշչով պայմանավորված՝ 2-րդ, 3-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ, 10-րդ դասարանների հանրակրթական առարկաների դասագրքերի ստեղծման համար:

Այս մասին հայտնում են նախարարությունից:

Մրցույթին մասնակցության հայտերն անհրաժեշտ է ներկայացնել էլեկտրոնային armeps (www.armeps.am) համակարգի միջոցով՝ բացառությամբ դասագրքի հավակնող ուսումնաօժանդակ նյութի օֆսեթ եղանակով օֆսեթ թղթի վրա տպագրված ազդօրինակ նմուշների ու դրանց էլեկտրոնային տարբերակի, որը ներկայացվում է առձեռն՝ հայտը ներկայացնելու հաջորդ օրը:

Մրցույթների վերաբերյալ մանրամասներն ու ժամկետները հասանելի են ԿԳՄՍ նախարարության կայքի «Դրամաշնորհային ծրագրեր» բաժնում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում