30 զորակոչիկի մոտ կորոնավիրուս է հաստատվել. 13-ը բուժվել է. ՊՆ
Հուլիսի 1-ից մինչ օրս կորոնավիրուս է ախտորոշվել մոտ 30 զորակոչիկի մոտ, նրանցից 13-ն արդեն բուժվել է։ Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ին հայտնեց ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։
«Զորակոչիկները մեկուսացվել են, ստանում են համապատասխան բուժում, ապաքինվելուց հետո կհամալրեն զինված ուժերը։ Թեև զորակոչը մեկնարկել է մայիսից, սակայն զորակոչիկները զորամաս են մեկնել հուլիս-օգոստոս ամիսներին։ Նրանք թեստավորվում են վիճակահանությանը մասնակցելուց առաջ՝ արագ հակամարմիններ հայտնաբերող թեստերով»,- ասաց նա։
ՊՆ խոսնակը նշեց, որ ՊՇՌ թեստերով թեստավորվում են այն զորակոչիկները, որոնց մոտ հակամարմիններ են հայտնաբերվում:
Կարծիքներ