Մալիշկայի բնակարաններից մեկից 23 տոննա ջուր է հեռացվել

Մալիշկայի բնակարաններից մեկից 23 տոննա ջուր է հեռացվել

Մայիսի 5-ին, ժամը 15։05-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մալիշկա գյուղի 12-րդ փողոցի տներից մեկի նկուղ ջուր է լցվում, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻ նախարարությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը։ Փրկարարները պոմպի օգնությամբ նկուղից հեռացրել են մոտ 23 տ ջուր:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում