Chessmood առաջատարները երկու շախմատիստներն են

Ծաղկաձորում ընթացող Chessmood շախմատային մրցաշարում կայացել են նախավերջին` 8-րդ տուրի պարտիաները:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` առաջատարներից է Հայաստանը ներկայացնող Շանթ Սարգսյանը: Միավորը կիսել են Մանուէլ Պետրոսյանը, Արմանը Փաշիկյանը, Տիգրան Պետրոսյանը:
Այժմ մրցաշարային աղյուսակի առաջատարները երկուսն են: Մանուէլ Պետրոսյանը և Իրանից Ամիրռեզա Բալան ունեն 7-ական միավոր: Լրացուցիչ միավորներով առաջին տեղում Պետրոսյանն է:
ChessMood երկրորդ միջազգային մրցաշարի A ենթախմբին այս տարի մասնակցում է 84 շախմատիստ Հայաստանից, Իրանից, Ֆրանսիայից, Վրաստանից, Հնդկաստանից, Ուկրաինայից, Ռուսաստանից և ԱՄՆ-ից: Մրցաշարն անցկացվում է շվեյցարական մրցակարգով և բաղկացած է 9 տուրից:
Կարծիքներ