Ուռուցքաբանության կենտրոնի` նախարարության ենթակայությանն անցնելուց 3 տարի անց փաստենք` այն լավագույնն է. Թորոսյան

Ուռուցքաբանության կենտրոնի` նախարարության ենթակայությանն անցնելուց 3 տարի անց փաստենք` այն լավագույնն է. Թորոսյան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, Առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը, որն այսօր ներկա է գտնվել Ուռուցքաբանության ազգային կենտրոնի նոր պալիատիվ բաժանմունքի բացմանն ու կենտրոնի 75-ամյակի հանդիսությանը, ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է իրադարձությանը` գրելով.

«Երբ 2019 թվականին Ուռուցքաբանության ազգային կենտրոնը հանվեց մասնավորեցվող բժշկական հաստատությունների ցանկից և վերադարձվեց առողջապահության նախարարության ենթակայության տակ, մենք իհարկե պլանավորում էինք այն դարձնել մեր երկրի լավագույն բժշկական հաստատություններից մեկը:

Այդ ամենից ուղիղ երեք տարի անց կարող եմ արձանագրել, որ բժշկական անձնակազմի և տնօրինության քրտնաջան աշխատանքի շնորհիվ, այն իրոք լավագույններից մեկն է: Կենտրոնում արդիականացվել են թե' գործող բոլոր բժշկական ծառայությունները, թե' բացվել են նորերը:

Այսօր բացվեց ստացիոնար ամոքիչ (պալիատիվ) ծառայության ամբողջությամբ նոր մասնաշենքը, որը միակն է մեր երկրում իր հարմարություններով, ինչպես նաև հանդիսավոր կերպով նշվեց կենտրոնի հիմնադրման 75 ամյակը:

Միջոցառումներին ներկա էին վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ինչպես նաև այլ պատվավոր հյուրեր Հայաստանից և արտերկրից»:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում