Գուտերեշը Չինաստանը միջազգային համագործակցության կարեւոր նեցուկ է համարել

Գուտերեշը Չինաստանը միջազգային համագործակցության կարեւոր նեցուկ է համարել

Չինաստանը ՄԱԿ-ում աշխատանքի 50 տարում դարձել Է միջազգային համագործակցության կաեւոր նեցուկ, որը շարունակ աճող ներդրում Է կատարում համընդհանուր մարտահրավերների հաղթահարման բնագավառում: Հոկտեմբերի 24-ին այդ մասին հայտարարել Է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի այն բանաձեւի ընդունման 50-ամյակի պատվին, որը տեղ տվեց ՉԺՀ-ին համաշխարհային կազմակերպությունում, այդ թվում Անվտանգության խորհրդում:

«ՄԱԿ-ի անդամ բոլոր երկրները, ներառյալ Չինաստանը՝ մուլտիլատերալիզմի հետեւողական ջատագովը, հանձնառու են ՄԱԿ-ի Կանոնադրության կատարմանը եւ խաղաղության ամրապնդման, կայուն աճի եւ զարգացման դուրս գալու՝ մեր ընդհանուր խնդիրների ձեռքբերմանը»,- ասել Է նա:

Գուտերեշն առանձնապես ողջունել Է ածխային Էլեկտրակայաններից հրաժարվելուց ՉԺՀ-ի պարտավորությոնները եւ Պեկինին կոչ Է արել ստանձնելու Գլազգոյի կլիմայի փոփոխությունների դեմ պայքարի գագաթանաժողովի բարձր պարտավորություններ: Բացի դրանից, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը նշել Է այն կարեւոր դերը, որը երկիրը կարող Է խաղալ կորոնավիրուսի դեմ գլոբալ պատվաստման գործում՝ СOVAX նախաձեռնության շրջանակներում:

«Անցած տասնամյակներում Չինաստանը դարձել Է ՄԱԿ-ի կարեւոր դոնորը եւ միջազգային համագործակցության հուսալի հիմքը,- հավելել Է Գուտերեշը:- Միավորված ազգերը մնում են Չինաստանի հավատարիմ գործընկերն ավելի արդարացի եւ կայուն խաղաղության կառուցման գործում»:

Մինչեւ 1971 թվականը ՄԱԿ-ում Չինաստանի տեղը պատկանում Էր Տայվանին, որտեղ քաղաքացիական պատերազմից հետո փախել Էին Չան Կայշիի զորքերի մնացորդները: ԱՄՆ-ը պնդում Էր, որ նրանք ներկայացնեն Չինաստանի ժողովրդին եւ հանդես Էր գալիս տեղը Չինաստանի Ժողովրդական Հանրապետությանը հանձնելու դեմ: Սակայն 50 տարի առաջ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունեց որոշում, որ հենց ՉԺՀ-ն Է երկրի ժողովրդի իսկական ներկայացուցիչը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում